top of page

Երեխաները և COVID-Ը

Updated: Apr 26, 2020

Այսպիսով՝ 2 տարեկանից բարձր երեխաները հասարակական վայրերում պետք է ունենան կտորե դիմակներ, որը ծածկում է նրանց քիթը և բերանը: Սա հանրային առողջապահության լրացուցիչ միջոց է, որը ծնողները պետք է ձեռնարկեն` նվազեցնելու COVID-19- ի տարածման ռիսկը, ինչպես՝ սոցիալական հեռավորությունը, հաճախակի ձեռքերի Լվանալը և այլ ամենօրյա կանխարգելիչ գործողությունները: Կտորե դիմակով երեսի ծածկելը նախատեսված չէ կրողից պաշտպանվելու համար, բայց կարող է կանխել վիրուսի տարածումը կրողից այլոց: Սա հատկապես կարևոր կլինի այն դեպքում, երբ ինչ-որ մեկը վարակված է, բայց չունի ախտանիշներ: Բժշկական դիմակները և N-95 ռեսպիրատորները դեռևս վերապահված են բուժաշխատողների և առաջնային պատասխանատուների համար, ինչպես առաջարկվում է ներկայումս ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից:

Ծնողները կամ դայակները կարևոր դեր են խաղում երեխաներին ձեռքերը լվանալ սովորեցնելու գործում: Բացատրեք, որ ձեռքերի լվացումը կարող է նրանց առողջ պահել և կանխել վիրուսի փոխանցումը ուրիշներին: Օրինակ ծառայեք նրանց, եթե դուք ձեր ձեռքերը հաճախ լվանաք, շատ հավանական է որ նրաք կհետևեն Ձեր օրինակին: Ձեռքերը լվանալը դարձրեք ընտանեկան սովորույթ:

Clean Hands Save Lives

COVID-19- ի տարածումը առավելագույնս կանխելու բանալին շփումները հնարավորինս սահմանափակելն է: Մինչ դպրոցները փակ են, երեխաները պետք է խուսափեն անմիջական հանդիպումներից բակի այլ երեխաների հետ(մինչև անցնի վտանգը): Եթե անգամ երեխաները խաղում են իրենց տանից դուրս, շատ կարևոր է, որ նրանք պահպանեն սահմանված սոցիալական հեռավորությունը:

Դպրոցների փակումը, տանը մնալը մեր և երեխաների հարաբերությունները ավելի լավը դարձնելու հարմար առիթ է: Շատ հետաքրքիր ընտանեկան օրեր կարելի է կազմակերպել, հիշել մանկության տարիների խաղերը և պատմել հետաքրքիր պատմություններ, թույլ տվեք իրենց նախաձեռնող լինեն, երբեմն դա շատ զվարճալի է : Երեխաներն այդպես ավելի սիրված և ապահով են զգում իրենց, և ինքդ էլ զգում էս դրա կարևորությունը:

Եղեք Առողջ և Պաշտպանված

 
 
 

Opmerkingen

Beoordeeld met 0 uit 5 sterren.
Nog geen beoordelingen

Voeg een beoordeling toe

+374 10 547720

Tumanyan St. 1/25 Yerevan Armenia 0001

  • facebook
  • instagram

©2017 by Brand Republic Kids. Proudly created with Wix.com

bottom of page