Մանկական Մոդելային Կարիերա
- Brand Republic Kids
- Oct 27, 2023
- 1 min read
Մանկական նորաձևությունը Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Մայրիկներից շատերն են հետաքրքրված իրենց երեխաների՝ մոդելային կարիերայով: Ինչպե՞ս սկսել երեխայի մոդելային կարիերան, ի՞նչ է այն տալիս փոքրիկին, ի՞նչ անել, որ երեխայի տեսքը և′ լինի նորաձև, և′ թրենդային, և′ պահպանի իր մանկականությունը:
Մանկական նորաձևությունը Հայաստանում ի՞նչ տարածում ունի, որքանո՞վ են ծնողները հետաքրքրված իրենց երեխաների՝ մոդելային կարիերայով։
Հետաքրքրությունը կապված երեխաների նորաձևության հետ գնալով աճում է: Իսկ ներգրավելով մանկական նորաձևության մեջ՝ երեխաները դառնում են ավելի շփվող, ինքնավստահ: Փորձենք
նորաձևություն ասվածի և մանուկ, երեխա մնալու կապը պահպանել: Ամեն ինչ անենք, որ այդ չափը չանցնենք։ Օրինակ՝ շպար և վարսահարդարում արվում է, բայց շատ թեթև՝ երեխայի տարիքին, դիմագծերին համապատասխան։
Կան բալիկներ, որոնք ապրում են այդ ամենով. թե′ նախապատրաստական ընթացքը, դեֆիլեի դասընթացները, ետնաբեմային կյանքը, թե′ հագուստ փորձելը, լույսերը: Կան բալիկներ, որոնք հստակ բեմի համար են և այդ մեկ քայլը, որ նրանք անում են՝ մեկ հագուստի ցուցադրությունը, լուրջ զգացմունքներ, ինքնավստահություն է ներշնչում նրանց, այնքան էմոցիաներ են վերցնում այդ ամենից: Բալիկների համար այդ միջոցառումները կյանքի մի ընթացք ենք, որոնք նրանք վայելում են։


Commenti